Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Երևանի կենտրոնում ծեծել են ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին

Երևանի կենտրոնում ծեծել են ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին
21.09.2015 | 22:10

Այսօր Աբովյան փողոցում դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Նա միջադեպից առաջ քաղաքացիական նախաձեռնությունների հետ մասնակցում էր իշխանափոխության երթին։ Մի քանի տասնյակ քաղաքացիներ երթով Մատենադարանի մոտից շարժվել էին դեպի հանրապետական կուսակցության գրասենյակ։ Ցուցարարների խոսքով՝ երթի ավարտից հետո, երբ քաղաքացիները ցրվել էին, ազատամարտիկը Աբովյան փողոցով քայլելիս է եղել, նրան մոտեցել են մի քանի քաղաքացիական հագուստով անձնավորություններ, ինչ-որ վկայական են ցույց տվել և խնդրել են մտնել Աբովյան փողոցի վրա գտնվող մի տարածք ու հենց այնտեղ էլ դաժանորեն ծեծել են նրան։ Սմբատ Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքում է: Ակտիվիստները չեն հասցրել տեսնել, թե ինչ մեքենայով են մոտեցել այդ անձինք, սակայն այն պահին, երբ ազատամարտիկին ծեծի են ենթարկել, նրանց բղավոցներին որևէ ոստիկան չի արձագանքել, և ստիպված են եղել Աբովյան փողոցում գտնվող աղբամանները հրել երթևեկելի հատված, փակել ճանապահը՝ իրարանցում ստեղծելով։ Ակտիվիստներն ասում են, որ միայն դրանից հետո է եկել ոստիկանությունը։ Նրանք նշում են, որ այդ տարածքում տեսախցիկներ կան, ու պահանջում են ոստիկանությունից անհապաղ գտնել Սմբատ Հակոբյանին դաժան ծեծի ենթարկած անձանց։

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ